
Օտտոչենտո` ՄԻԱՅՆ Նարեկ ՍՊԸ-ում
Օյկոս ֆիրմայի Օտտոչենտոն թափանցիկ ծածկույթ է, որը շնորհիվ իր կառուցվածքի` հիմնված ջրային լուծույթում գտնվող խեժերի և հատուկ մետաղացված պիգմենտների, թույլ է տալիս ստանալ առանձնահատուկ դեկորատիվ զարդարանք դասական ոճով և ժամանակակից դիզայնով։ Օտտոչենտոյի գլխավոր հատկությունն այն է, որ այն թույլ է տալիս ստանալ տեսողական այնպիսի էֆեկտներ, որոնք նման են թավշի։ Օտտոչենտոն չունի հոտ, տոքսիկ չէ, չի բռնկվում, վնասակար չէ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։ Օգտագործման տիրույթները` պատերի դեկորացիա և շենքերի ճակատային մասեր: