
Նևադա
Նևադա լա Պիտտուրա Դօրադա-ն դեկորատիվ նյութ է, որի գունային կոնտրաստները և դեկորատիվ էֆեկտով ոսկե մասնիկները պատերին հաղորդում են աներևակայելի խորություն: Ոսկու էֆեկտով գունային 1000-ավոր մասնիկներն ուղղակի աչք են շոյում: Նյութի մեջ պարունակվող հատուկ պիգմենտների շնորհիվ կարելի է հիանալ գունային անհամար երանգներով, որոնք պատերին միանգամայն նոր տեսք են տալիս և տարածքին հաղորդում են թանկարժեք փայլ` ոսկեգույն սաթից մինչև փայլփլացող ոսկեջուր: Նևադա լա Պիտտուրա Դօրադա-ն լվացվող, ջրակայուն, քերծվածքներից «չվախեցող» ծածկույթ է: Այն կանխում է նաև բորբոսի առաջացումը: Այս նյութը, նախատեսված է շքեղ շինությունների` պալատների, առանձնատների, օֆիսների, բարձրակարգ ստուդիաների, բուտիկների և բնակարանների հարդարանքի համար: Նևադա-ն հեշտ է քսվում, ստեղծելով իդեալական ծածկույթ` առանց անհարթությունների և կցվածքների: Ունի թույլ հոտ, չի այրվում, անվտանգ է մարդուառողջության և շրջակա միջավայրի համար: