![Մուլտիդեկոր Մուլտիդեկոր](https://narek.am/resources/narek/img/products/list/1510392328-03.jpeg)
Մուլտիդեկոր
Մուլտիդեկորը հնարավորություն է տալիս ստանալ ինչպես դասական , այնպես էլ ժամանակակից դիզայնի պահանջներին բավարարող դեկորատիվ էֆեկտներ ։ Շպատելի, կտորի, տամպոնի, փոշիացնող գործիքի օգնությամբ, ինչպես նաև նախագծողի երևակայության և վարպետի հմուտ ձեռքերի շնորհիվ, ստացվում է յուրահատուկ հարդարանք` համապատասխան ներկվող տարածքի ոճին և դերին։ Շնորհիվ իր բաղադրության մեջ մտնող ակրիլային խեժի և սադաֆի (պերլամուտր) մասնիկների, այս դեկորատիվ ներկը հեշտությամբ մաքրվում է, թույլ չի տալիս բորբոսի առաջացում, ունի յուրահատուկ դեկորատիվ էֆեկտ։ Համապատասխանում է DIN 53 778 S-SM չափանիշին։ Անհոտ է, չի այրվում, անվնաս է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։