
էնկանտո
Էնկանտո-ն ջրային հիմքով հատուկ դեկորատիվ ներկ է: Մետաղական –քրոմային երանգները լույսի խաղի շնորհիվ, պատերին տալիս են թավշյա հանդերձանքի էֆեկտ: Սա հինավուրց տեխնիկայի և արդի նյութերի համադրության արդյունք է, ինչն ավանդական ներկերը ի զորու չեն ապահովել: Էնկանտո-ն հեշտությամբ քսվում է վրձնով և չի թողնում կցվածքների հետքեր: Իր Բաղադրության շնորհիվ այն կարելի է օգտագործել կառույցների ներքին հարդարման համար`պատերին հաղորդելով դյութիչ մետաղական փայլ: Հինավուրց արվեստի, ժամանակակից դիզայնի և նորաձևության կախարդական միաձուլումը միևնույն նյութի մեջ հրաշալի արդյունք են տալիս: Էնկանտո-ն անհոտ է, գոլորշի կլանող, թունավոր չէ, չի այրվում, անվտանգ է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: