
Իմպերիում
Իմպերիում –ը ներքին մակերեսների համար նախատեսված դեկորատիվ մետաղականացված հարդարանք է։ Այն Ստեղծում է անկրկնելի դեկորատիվ բազմերանգ էֆեկտ` կախված օգտագործվող գործիքների տեսակից։ Ֆոլիա Դորո, Դարջենտո, Դորատուրա և Պոլվերե Դորո հարդարանքները փառահեղ շունչ են հաղորդում միջավայրին, այն հարստացնում արժեքավոր էլեմենտներով և պատմական վիլլաներին հատուկ շքեղությամբ։ Իմպերիում-ը իր երանգների բազմազանությամբ հնարավորություն է տալիս զարդարել ժամանակակից ինտերիերները, ստանալ էներգետիկայով հագեցած մակերեսներ: Արտադրանքը համապատասխանում է ցնդող օրգանական նյութերի 2004/42/CE ստանդարտին, չի այրվում, մարդու և շրջակա միջավայրի համար անվտանգ է։