
Բիամաքս
Բիամաքս-ը ինտերիերի դեկորատիվ ներկ է: Այն ջրային դիսպերսիայով ակրիլային խեժերի հիմքով է, գրանուլամետրիաների հավելումներով: Գոլորշաթափանցելի է, կայուն է մաքրումների նկատմամբ: Նյութն ունի 03 /գրանուլամետրիա առավելագույնը 0,3 մմ/ և 07 /գրանուլամետրիա առավելագույնը 0,7 մմ/ տարբերակներով: Հաշվի առնելով ներկի բարձր ծածկողականությունը, BIAMAX-ը կարելի է օգտագործել որպես գունավոր հարդարանք հնաոճ ֆակտուրա , Ինչպես նաև բացառիկ դեկորատիվ հարդարանքներ ստանալու համար: Բարձր գրանուլամետրիայի շնորհիվ BIAMAX 07 կարելի է օգտագործել սպիտակ կամ գունավոր դեկորատիվ սվաղի ձևով: BIAMAX –ն օժտված է հրաշալի ծածկողականությամբ, չի այրվում, անվտանգ է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: