Logo
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
  • Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում

Օտտոչենտո` ՄԻԱՅՆ Նարեկ ՍՊԸ-ում

Օյկոս ֆիրմայի Օտտոչենտոն թափանցիկ ծածկույթ է, որը շնորհիվ իր կառուցվածքի` հիմնված ջրային լուծույթում գտնվող խեժերի և հատուկ մետաղացված պիգմենտների, թույլ է տալիս ստանալ առանձնահատուկ դեկորատիվ զարդարանք դասական ոճով և ժամանակակից դիզայնով։ Օտտոչենտոյի գլխավոր հատկությունն այն է, որ այն թույլ է տալիս ստանալ տեսողական այնպիսի էֆեկտներ, որոնք նման են թավշի։ Օտտոչենտոն չունի հոտ, տոքսիկ չէ, չի բռնկվում, վնասակար չէ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։ Օգտագործման տիրույթները` պատերի դեկորացիա և շենքերի ճակատային մասեր:

Գույներ

Հիմնական տեխնիկական պայմանները

Մաքրել մակերեսը, հեռացնել հին ներկերի մնացորդները։ Հին և վնասված պատերին խորհուրդ է տրվում քսել մեկ շերտ NEOFIX կամ CRILUX by Oikos ֆիքսատիվը։ Կոպիտ և անհարթ պատերը հարթեցվում են Stucco Per Rasatura By Oikos տիպի նյութով։

Կիրառումը

Շարունակել հիմքի նախապատրաստումը։ Օգտագործելով միջին մազմզուկով վալիկը` քսել մեկ կամ երկու շերտ Օյկոս ֆիրմայի Սուպերկոլոր ներկ, որը լուծված է 40% խմելու ջրով։ 4-6 ժամ չորանալուց հետո, շարունակել` քսելով Օտտոչենտո-ն, կախված ցանկալի էֆեկտից։

Անտիկ Թավշի էֆեկտ

OTTOCENTO Antico Velluto-ն ամբողջ մակերեսով մեկ քսել OIKOS-ֆիրմայի չժանգոտվող  պողպատե միջին չափի բահիկով:Մինչ ներկը կչորանա, բահիկով  կրկին  անցնել ներկված մակերեսի վրայով ` ԱՆՏԻԿՕ էֆեկտ ստանալու համար: Ներկի  առաջնային և վերջնական մշակումը կցվածքներ չի  առաջացնում , քանի որ, բահիկի միջոցով պատելիս,  OTTOCENTO Antico Velluto-ն հավասարապես, առանց սահմանագծերի ՙնստում է ՚ մակերեսի վրա:

Կայսերական/ Նախշավոր կտորի էֆեկտ

50% խմելու ջրով բացված  OTTOCENTO Antico Velluto-ն` 6-8 ժամ ընդմիջումով, 2 շերտով քսել մակերեսին` օգտագործելով կարճ խավով գլանիկ: Չորանալուց հետո կատարել ԻՄՊԵՐԻԱԼ  հարդարանքի աշխտանքները` օգտագործելով OIKOS ֆիրմայի TAMPONE-ններ, իսկ ԴԱՄԱՍԿՕ էֆեկտ ստանալու համար գործածելով ծովային սպունգ: Հարկավոր է օգտագործել  OIKOS –ի 70-80% խմելու ջրով բաված Supercolor-ի միևնույն գույնը, ինչ օգտագործվել է  մակերեսի համար:

Լե Տապպեցցերիե էֆեկտ

50% խմելու ջրով բացված  OTTOCENTO Antico Velluto-ն` 6-8 ժամ ընդմիջումով, 2 շերտով քսել մակերեսին` օգտագործելով կարճ խավով գլանիկ: Չորանալուց հետո կատարել  Լե Տապպեցցերիե  հարդարանքի աշխատանքները` գործածելով  հատուկ գործիք: Հարկավոր է օգտագործել  OIKOS –ի 70-80% խմելու ջրով բաված Supercolor միևնույն գույնը, ինչ օգտագործվել է  մակերեսի համար: Բոլոր գործողությունները պետք է կատարվեն` համաձայն ներկման կանոնների:

Ներկանյութի պաշտպանումը Օտտոչենտոն պաշտպանելու և լվանալու համար վերջնականապես չորացած պատին քսել հատուկ թափանցիկ լաք, ինչպիսին է Օյկոս ֆիրմայի WATINS LUX-ը կամ IGROLUX-ը։

Տեխնիկական բնութագիրը. քսում

Նոսրացում   - Պատրաստ է օգտագործման կամ պետք է լուծել 50% խմելու ջրով` կախված ցանկալի էֆեկտից

Ծախսը         - 7- 8 մ2/լ կախված ցանկալի էֆեկտից։

Գործիքներ   - Օյկոս ֆիրմայի միջին չափի չժանգոտվող բահ Ֆիքսատիվներ Օյկոս ֆիրմայի NEOFIX կամ CRILUX Հիմք Օյկոս ֆիրմայի SUPERCOLOR, ինչպես նշված է գույների քարտում

Պաշտպանիչ շերտ    - Օյկոս ֆիրմայի WATINS LUX-ը կամ IGROLUX-ը

Օգտագործման ջերմաստիճանը  - +5°C - +36 °C (80% հարաբերական խոնավության դեպքում)

Նախնական չորացման ժամկետը  - 1 – 1.30 ժ 200C — 75% հ/խ պայմաններում։

Վերջնական չորացում     - 7 օր 20°C — 75% հ/խ պայմաններում։

Գործիքների մաքրում      - Ջրով

Ներկի բաղադրությունը

Ջրային խեժեր, օրգանական և անօրգանական պիգմենտներ, ինչպես նաև հատուկ մետաղացված պիգմենտներ։

Տեսակարար կշիռ  - 1,08 կգ/լ + - 3% PH 6.5- 7.5

Մածուցիկություն - 14.000 – 18.000 CPS Բրուկֆիլդի սանդղակով ( RVT 20 պտույտ/ր ջերմ 25 °C)

Պահպանման ջերմաստիճանը  - +2 °C - +36 °C ցրտադիմացկուն չէ։

Հրակայունություն - Չհրկիզվող է։

Կազմված է ջրային հիմքում 0,600 մմ չոր նյութով։

Ջրային գոլորշիների թափանցումը 0.24 ( մաքսիմալ սահմանափակմումը կազմում է 2մ DIN 52.615)

Գունային գամմա       - գունային քարտեզը` ըստ OIKOS-ի DCS սիստեմի  գունային գամմայի

Տարայի քաշ               - 1 - 4 լիտր

Թունաբանական  ցուցանիշներ   

Չի պարունակում   այնպիսի  ծանր մետաղներ, ինչպիսին  քրոմն ու արճիճն են: Չի պարունակում նաև թունավոր, հոտավետ, քլոր   պարունակող լուծիչներ: Առողջության համար վտանգավոր  պոլիմերացում չի դիտարկվել:  Անվտանգ նյութ է, եթե օգտագործվում է   ըստ կարգի:Խորհուրդ  է տրվում հետևել ջրային հիմքով ներկերի օգտագործման ժամանակ կիրառվող  անվտանգության ընդունված կանոններին: Պահպանման և տեղափոխման համար առանձնահատուկ պայմաններ չկան: Տարան, մնացորդը, պատահաբար թափված ներկը կարելի է մաքրել ներծծող, կլանող չեզոք  նյութերով` ավազ, հող և այլն, ինչպես նաև  ազգային, տարածաշրջանային կարգերին համապատասխան: Տեղափոխումը՝ ըստ միջազգային համաձայնագրերի։

Նշում

OIKOS ֆիրման երաշխավորում է, որ սույն տեխնիկական ինֆորմացիան լավագույնս համապատասխանում է տեխնիկակական և գիտական հետազոտություններին: Այնուամենայնիվ “OIKOS”-ը պատասխանատվություն չի կրում արդյունքի համար, քանի որ կիրառման գործընթացը իր վերահսկողությունից դուրս է: Ուստի խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել յուրաքանչյուր արտադրանքի համապատասխանությունը առանձին դեպքերի համար: 

 
Տեխնիկական բնութագիր

Նմանատիպ ապրանքներ

Աուրեում
Աուրեում
Ռաֆֆաելլո Դեկոր Ստուկկո
Ռաֆֆաելլո Դեկոր Ստուկկո
Ռաֆֆաելլո Մադռեպեռլատո
Ռաֆֆաելլո Մադռեպեռլատո
Պալլաս
Պալլաս
Իմպերիում
Իմպերիում
էնկանտո
էնկանտո
Կրեոս
Կրեոս
Նևադա
Նևադա
Մուլտիդեկոր
Մուլտիդեկոր
Բիամաքս
Բիամաքս
Ֆոնդո Մուրալես
Ֆոնդո Մուրալես
Մոմ Ռաֆֆաելլո ներկանյութի համար
Մոմ Ռաֆֆաելլո ներկանյութի համար
Վաթին Լյուքս
Վաթին Լյուքս