Կրեոս
Կրեոս -ը կառույցների ներքին հարդարանքի համար օգտագործվող դեկորատիվ սվաղ է: Այն ջրային դիսպերսիայով խեժերից և հատուկ հավելումներից բաղկացած նյութ է: Շնորհիվ բաղադրության նյութը փափուկ է, հեշտ է քսվում, թույլ է տալիս ստանալ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հարդարանք: Նախագծողների երևակայության և վարպետների պրոֆեսիոնալիզմի արդյունքում հատուկ գործիքների միջոցով/տամպոն, տամպոն «mille righe»», շպատել, սպունգ, ծովային սպունգ, վրձին, խավոտ տամպոն/ ստեղծվում է ցանկալի արդյունք: Կրեոսով հարդարված մակերեսը հեշտությամբ մաքրվում է, գոլորշաթափանց է:Կրեոսը ունի թույլ հոտ, չի այրվում, անվտանգ է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար:
Գույներ
Կիրառություն
Ներքին պատերի հարդարանք է:
Հիմնական տեխնիկական պայմաններ
Մանրակրկտ մաքրել ներկվելիք մակերեսը, հեռացնել շերտատվող մասերը: Պատել OIKOS-ի IL PRIMER-ամրացնող նյութը և սպասել չորանալուն: Հետո, ըստ ցանկալի արդյունքի, հատուկ գործիքով քսել OIKOS-ի ներքին պատերի դեկորատիվ KREOS միջոցը:
Պահպանել ներկման բոլոր կանոնները:
Պատման եղանակ
ԿՐԵՈՍ-ը, միջին երկարության խավ ունեցող գլանիկի օգնությամբ հավասարապես քսել պատին: Կախված Ձեր ուզած էֆեկտից` մինչ չորանալը, մշակել հատուկ գործիքով: /Տե’ս հատուկ հրահանգ ֆիլ պօզե, կինե, դրապե, լամե, միլլե ռիգե, կոր դու ռոյ, բրոկկատո, պետտինատո, գոֆֆրատո էֆեկտներ ստանալու համար/:
Հարդարանք /պաշտպանիչ միջոցներ
ԿՐԵՈՍ-ը վերջնական հարդարանքի դեկորատիվ նյութ է: Չորանալուց հետո կարելի է օգտագործել OIKOS ֆիրմային այլ ներկեր VELDECOR, PALLAS, MULTIDECOR, ULTRASATEN, հրաշալի էֆեկտներ ստանալու նպատակով:
Տեխնիկական բնութագրեր / պատում
Ներկի բացում - Պատրաստ է օգտագործման, բացման առավելագույն աստիճանը 5% խմելու ջուր
Նյութածախս - 3-4 մ2/լ ` կախված ցանկալի արդյունքից
Պատման գործիքներ - OIKOS-ֆիրմայի տամպոն, տամպոն «mille righe», պլաստիկե թիակ, շպատել, խավոտ տամպոն, վրձին, ծովային սպունգ, չժանգոտվող պողպատից շպատել
Ամրացնող նյութեր - OIKOS-ի CRILUX կամ NEOFIX
Հիմք - OIKOS ֆիրմայի IL PRIMER
Պաշտպանիչ միջոցներ - OIKOS ֆիրմայի WATINS LUX կամ IGROLUX
Պատման ջերմաստիճան - +5 C0 - +36C0 (առավելագույնը 80% հարաբերական խոնավության դեպքում)
Տեսանելի չորացման ժամկետ - 2 ժամ ( +20 C0 75% հարաբերական խոնավության դեպքում)
Լիակատար չորանալու ժամկետ - 7օր ( +20 C0 75% հարաբերական խոնավության դեպքում)
Գործիքների մաքրում - ջրով
Տեխնիկական բնութագրեր / նյութ
Բաղադրություն Ջրային դիսպերսիայով հատուկ ակրիլային խեժեր, օրգանական և անօրգանական պիգմենտներ, տիտանի երկօքսիդ, լավագույն հավելանյութեր
Տեսակարար կշիռ - 1,17 կգ/լ+-3%
PH - 8 -9
Կպչունություն - 18.000 – 23.000 CPS Բրուկֆիլդ (RVT 20 պտույտ/րոպե 25 C0-ի դեպքում)
Պահպանման ջերմաստիճան - +2 C0 - +36C0, վախենում է սառնամանիքից:
Կրակին նկատմամբ փոխազդում - Բացասական, եթե բաղադրությունը քսվում է չբռնկվող մակերեսին, կամ լավ չորացած 0,600մմ հաստությամբ ջրային հիմքով նյութի վրա:
Գոլորշագազային ներթափանցելիություն (Sd) - 0,22մ (առավելագույն թույլատրելին 2մ, DIN 52615)
Լվացման նկատմամբ կայունություն - համապտասխանում է DIN 53778, դիմանում է հղկման նվազագույնը 1000 ցիկլի
Սրբման նկատմամբ կայունություն - համապտասխանում է DIN 53778,դիմանում է հղկման նվազագույնը 5000 ցիկլի
Ցնդող օրգանական նյութերի (VOC) արտանետման սահմանափակում`
համաձայն 2004/42/CE հրահանգի:
Պատկանում է A/I, VOC:41 գ/լ (առավելագույն): 1-ին փուլի սահմանափակում ( 1.1.2007) :300գ/լ , 2-րդ փուլի սահմանափակում (1.1.2010):200գ/լ:
Գույն - գունային քարտեզը` ըստ OIKOS-ի DCS սիստեմի գունային գամմայի
Տարայի քաշ - 1 - 4լ
Թունաբանական ցուցանիշներ
Չի պարունակում այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսին քրոմն ու արճիճն են: Չի պարունակում նաև թունավոր, հոտավետ, քլոր պարունակող լուծիչներ: Առողջության համար վտանգավոր պոլիմերացում չի դիտարկվել: Ուշադիր կարդալ անվտանգության թերթիկը. արտադրանքի պիտակին առա է Xi, R41 գրգռող նյութի մակնշումը: Պահպանման և տեղափոխման համար առանձնահատուկ պայմաններ չկան: Տարան, մնացորդը, պատահաբար թափված ներկը կարելի է մաքրել ներծծող, կլանող չեզոք նյութերով` ավազ, հող և այլն: Դրանք պետք է վերամշակվեն նաև համաձայն ազգային կամ տարածաշրջանային գործող կարգի: Փոխադրումը պետք է իրականացվի համաձայն միջազգային համաձայնգրերի:
Նշում
OIKOS ֆիրման երաշխավորում է, որ սույն տեխնիկական ինֆորմացիան լավագույնս համապատասխանում է տեխնիկակական և գիտական հետազոտություններին: Այնուամենայնիվ “OIKOS”-ը պատասխանատվություն չի կրում արդյունքի համար, քանի որ կիրառման գործընթացը իր վերահսկողությունից դուրս է: Ուստի խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել յուրաքանչյուր արտադրանքի համապատասխանությունը առանձին դեպքերի համար: