Ռաֆֆաելլո Մադռեպեռլատո
Սա դեկորատիվ ծածկույթ է հիմնված բնական, էկոլոգիապես մաքուր նյութերի վրա։ Նյութը շնչող է։ Մեծ կիրառություն ունի հնաոճ մարմարյա տԵսք ստանալու մեջ։ Շնորհիվ իր բնական խոնավության տարածման հատկության Ռաֆֆաելլո մադռեպեռլատո-ն բացառում է բակտերիաների և բորբոսի առաջացումը։ Այն էկոլոգիապես մաքուր արտադրանք է։ Չի պարունակում իր մեջ սինթետիկ նյութեր, ստացված է բնական հումքից, չունի հոտ և թունավոր չէ։ Վնասակար չէ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։
Գույներ
Տեխնիկական բնութագիր
Կիրառվում է պատերի, լամինատե մակերեսների, ՊՎԽ, մետաղի, փայտի հարդարման համար:
Բացում - Նյութը պատրաստ է օգտագործման:
Նյութածախս - 10մ 2/լ
Գործիքներ - OIKOS ֆիրմայի ինօքս բահիկներ, արմակցող նյութեր’ OIKOS ֆիրմայի IL PRIMER
Պաշտպանիչ միջոցներ - OIKOS ֆիրմայի Cera per Raffaello
Ջերմաստիճանը պատման ժամանակ --+50C -- +360C (առավելագույնը 80% հարաբերական խոնավության դեպքում)
Տեսանելի չորացման ժամկետ --1ժամ (200C առավելագույնը 75 % հարաբերական խոնավության դեպքում)
Լիակատար չորացման ժամկետ –20-25 0ր (200C, առավելագույնը 75% հարաբերական խոնավության դեպքում)
Գործիքների մաքրում - ջրով:
Նյութ, բաղադրություն
Կրակաթի հիմքով բնական հավելումներ, երկաթի օքսիդների և գունավոր ավազի հիմքով ոչ օրգանական պիգմենտներ տեսակարար կշիռ 1.2կգ/լ+/-3% PH 12- 13 մածուցիկություն /կպչունություն / 30.000 – 60.000 CPS Բրուկֆիլդ (RVT/20 պտույտ /րոպեում 250C)
Մակերեսի նախապատրաստում
Մաքրել մակերեսը և առավելագույն ֆիկսացիա ապահովելու համար պատել մեկ շերտ IL PRIMER հիմքով:
Պատման եղանակ - Իդեալական արդյունք ստանալու համար պատել երեք շերտով` օգտագործելով OIKOS ֆիրմայի չժանգոտվող մետաղից պատրաստված հատուկ բահիկներ /շպատել/:
Առաջին և երկրորդ շերտեր - մակերեսը հարթեցնել RAFFAELLO Decor Stucco-ով` գույների քարտեզից ընտրելով որևէ գույն: մակերեսը պետք է ողորկ լինի, բայց ոչ փայլուն։ Երկրորդ շերտը քսել առաջինի չորանալուց 6-8 ժամ անց ։
Հարդարանք
OIKOS ֆիրմայի Ռաֆայելլո Մադրեպեռլատո ներկը քսել բծերով միմյանցից որոշ հեռավորության վրա, այնպես որ ստացվի ոչ միատարր մակերես։ Մի քանի րոպե անց նրբորեն հարթեցնել մակերևույթը` փայլեցնելով, այնպես որ ստացվի սադափի էֆեկտ:
Պահպանման ջերմաստիճան - +20C -- +360C, վախենում է սառնամանիքից, կրակի հետ փոխազդումը’ բացասական, քսվում է չբռնկվող մակերեսի վրա բարակ շերտով, կազմված է ջրային հիմքում 0,600մմ չոր նյութից, գազաթափանցելիությունը (SD) 0,06մ (առավելագույն թույլատրելի մակարդակը՝ 2մ DIN 52 615), ցնդող օրգանական նյութերի(VOC) արտանետման սահմանափակում` համաձայն 2004/42/CE հրահանգի: Պատկանում է A/I; VOC:29 գ/լ (առավելագույն), 1-ին փուլի սահմանափակում (1.1.2007) - 300գ/լ , 2-րդ փուլի սահմանափակում (1.1.2010)- 200գ/լ: գունային գամմա’ ըստ գույների քարտեզի, տարայի քաշը’ 1-5-20 լ
Ցուցումներ
Խուսափեք մաշկի հետ երկարատև շփումից։ Գրգռման դեպքում ձեռքերը լվացեք օճառով և ջրով։ Գրգռվածության շարունակվելու դեպքում դիմեք բժշկի։ Խուսափեք աչքերի հետ կոնտակտից։ Եթե ներկն ընկնի աչքի մեջ անմիջապես լվացեք առատ ջրով ։ Գրգռվածության շարունակվելու դեպքում դիմեք բժշկի։
Թունաբանական ցուցանիշներ
Չի պարունակում այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսին քրոմն ու արճիճն են: Չի պարունակում նաև թունավոր, հոտավետ, քլոր պարունակող լուծիչներ: Առողջության համար վտանգավոր պոլիմերացում չի դիտարկվել: Անվտանգ նյութ է, եթե օգտագործվում է ըստ կարգի: Խորհուրդ է տրվում հետևել ջրային հիմքով ներկերի օգտագործման ժամանակ կիրառվող անվտանգության ընդունված կանոններին: Պահպանման և տեղափոխման համար առանձնահատուկ պայմաններ չկան: Տարան, մնացորդը, պատահաբար թափված ներկը կարելի է մաքրել ներծծող, կլանող չեզոք նյութերով` ավազ, հող և այլն : Տեղափոխումը՝ ըստ միջազգային համաձայնագրերի։
Հիմնական տեխնիկական պայմանները
Ներկվող մակերեսը մանրակրկիտ մաքրել, հեռացնել շերտատվող մասերը։ Քսել մեկ շերտ OIKOS ֆիրմայի IL Primer հիմքը, առավելագույն ամրակցման համար և սպասել մինչև լրիվ չորանա։ Քսել OIKOS ֆիրմայի Ռաֆայելլո Դեկոր Ստուկկոյի նյութի երկու շերտ, որից հետո Ռաֆայելլո Մադրեպեռլատո հարդարման նյութը։ Նյութի տարածումը կատարել չժանգոտվող մետաղե բահիկով, վերջնական արդյունքը տալիս է սադափի էֆեկտով մարմարի պատրանք։ Պահպանել օգտագործման կանոնները։
Նշում
OIKOS ֆիրման երաշխավորում է, որ սույն տեխնիկական ինֆորմացիան լավագույնս համապատասխանում է տեխնիկակական և գիտական հետազոտություններին: Այնուամենայնիվ “OIKOS”-ը պատասխանատվություն չի կրում արդյունքի համար, քանի որ կիրառման գործընթացը իր վերահսկողությունից դուրս է: Ուստի խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել յուրաքանչյուր արտադրանքի համապատասխանությունը առանձին դեպքերի համար: