Logo
  • Պալլաս
  • Պալլաս

Պալլաս

Դեկորատիվ միագույն ներկ է,  ունի մետաքսանման էֆեկտ։ Կախված տարածքի լուսավորությունից այս ներկը կարող է փայլել, շողշողալ։ Պալլաս-ը հնարավորություն է տալիս բավարարել ամենաքմահաճ հաճախորդների պահանջները կախված հարդարման հետ` վերածնելով հին պալատների հարդարման շքեղությունը, որոնց պատերը զարդարված էին թանկարժեք մետաքսյա պաստառներով։ Շնորհիվ իր հիմքում ընկած խեժային միացությունների, որոնք առաջացել են ջրային դիսպերսիայում նորագույն տեխնոլոգիաների հիման վրա, ծածկույթը հեշտ լվացվում է` միաժամանակ բացառելով բորբոսի առաջացումը։ Չունի հոտ, թունավոր չէ, չի այրվում, վնասակար չէ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։

Գույներ

Կիրառություն

Պատերի դեկորատիվ ներկում, լամինատե մակերեսների ներքին մասեր, մետաղ, փայտ, ՊՎԽ

Մակերեսի նախապատրաստում

Մանրակրկտ մաքրել ներկվելիք մակերեսը, հեռացնել շերտատվող մասերը, հղկել,   կատարյալ հարթեցնել:  պատել OIKOS-ի  SUPERCOLOR-ի  2 շերտով` ընտրելով գունային քարտեզի որևէ գույն :

Այնպիսի մակերեսներ, ինչպիսին  ցինկապատ երկաթն է, լամինատը կամ փայլեցված մակերեսը, հարկավոր է մաքրել հատուկ միջոցներով` նախապես  քսելով 

OIKOS-ի FUNDGRAP նյութը: Նոր փայտի վրա  քսել OIKOS-ի NOVALIS FONDO RIEMPITIVO : Սրանց վրա բավական է քսել միայն մեկ շերտ OIKOS-ի SUPERCOLOR:

Պատման եղանակ

Առաջին շերտ.  Փոշեցրել  նյութը մակերեսի վրա`  ատրճանակ-փոշեցրիչը տանելով աջից ձախ և հակառակ ուղղությամբ: Անմիջապես հետո  փչել վերևից ներքև և հակառակ ուղղությամբ: Աջից- ձախ փոշեցրելու ժամանակ ատրճանակի գլխիկը հորիզոնական դիրքի բերել, իսկ վերևից ներքև փոշեցրելու ժամանակ` ուղղահայաց:Երկու շիթերի հատումը ապահովում է նյութի հավասարաչափ  պատում:

Երկրորդ շերտ 3-4 ժամ  չորանալուց հետո նույնը կրկնել երկրորդ անգամ:

Հարդարանք/ պաշտպանիչ միջոցներ

Հետագայում  PALLAS-ը մաշվելուց և  հնանալուց պաշտպանելու համար, քսել  OIKOS ֆիրմայի  WATINS LUX  կամ IGROLUX թափանցիկ պաշտպանիչ միջոցները:

Տեխնիկական բնութագրեր/ պատում

ներկի բացում                             - 10-20% խմելու ջրով

նյութածախս                               - 3-4 մ2 /լ, 2շերտով  

Պատման գործիքներ                  -  ատրճանակ- փոշեցրիչ /  1,7մմ շիթով/ և կոմպրեսոր` սեղմված օդով(2,5-3 մթն.)

ֆիկսող նյութեր                          - Կախված ներկվող մակերեսի տիպից` OIKOS-ի  FUNDGRAP կամ  NOVALIS, FONDO RIEMPITIVO

Հիմք                                            - OIKOS-ի SUPERCOLOR

Պաշտպանիչ միջոցներ               - OIKOS ֆիրմայի  WATINS LUX  կամ IGROLUX

Պատման ջերմաստիճան            -  +5 C0  - +36C0 (առավելագույնը 80% հարաբերական խոնավության դեպքում)

Տեսանելի չորացման ժամկետ       - 1-2 ժամ  ( +20 C0 75% հարաբերական խոնավության դեպքում)

Լիակատար չորանալու ժամկետ    - 12-15օր ( +20 C0 75%  հարաբերական խոնավության դեպքում)

Գործիքների մաքրում                    -  Ջրով

Տեխնիկականբնութագրեր/ նյութ

Բաղադրություն                            -  Ջրային դիսպերսիայով ակրիլային   խեժեր, սադափափայլ պիգմենտներ  

Տեսակարար կշիռ                          -  1 կգ/լ+-3% /սպիտակ/

PH                                                 -   8,5-9

Կպչունություն                              -  7000 – 10.000 CPS  Բրուկֆիլդ   (RVT 20   պտույտ/րոպե    25C0-ի դեպքում) 

Պահպանման ջերմաստիճան        - +2 C0  - +36 C0 վախենում է սառնամանիքից: 

Կրակին նկատմամբ փոխազդում - Բացասական, եթե բաղադրությունը քսվում է չբռնկվող մակերեսին, կամ լավ  չորացած 0,600մմ հաստությամբ ջրային հիմքով նյութի վրա:

Գոլորշագազային ներթափանցելիություն (Sd) - 0,9մ  (առավելագույն թույլատրելին 2մ, DIN 52615)

Լվացման նկատմամբ կայունություն    - համապտասխանում է DIN 53778,դիմանում է հղկման նվազագույնը 1000 ցիկլի

Սրբման նկատմամբ կայունություն       - համապտասխանում է DIN 53778, դիմանում է հղկման նվազագույնը 5000 ցիկլի մաքրող էֆեկտ    համապտասխանում է DIN 53778 , կեղտոտ խառնուրդներ չպարունակող  ներկի մեկ շերտը դիմանում է հղկման նվազագույնը 800 ցիկլի 

Ցնդող օրգանական նյութերի (VOC) արտանետման  սահմանափակում` համաձայն 2004/42/CE հրահանգիՊատկանում է A/I, VOC:30 գ/լ  (առավելագույն): 1-ին փուլի սահմանափակում:

Պատկանում է A/I, VOC:30 գ/լ    (առավելագույն): 1-ին փուլի սահմանափակում ( 1.1.2007) :300գ/լ,  2-րդ փուլի սահմանափակում  (1.1.2010):200գ/լ:

Գույներ                            -  Ըստ OIKOS գույների քարտեզի DCS Decor Color System  

Տարայի քաշ                   -   1-4լ

Թունաբանական  ցուցանիշներ  

Չի պարունակում   այնպիսի  ծանր մետաղներ,   ինչպիսին  քրոմն ու  արճիճն են: Չի պարունակում նաև թունավոր, հոտավետ, քլոր   պարունակող լուծիչներ: Առողջության համար վտանգավոր  պոլիմերացում չի դիտարկվել:  Անվտանգ նյութ է, եթե օգտագործվում է ըստ կարգի:Խորհուրդ  է տրվում հետևել ջրային հիմքով ներկերի օգտագործման ժամանակ կիրառվող  անվտանգության ընդունված կանոններին: Պահպանման և տեղափոխման համար առանձնահատուկ պայմաններ չկան: տարան, մնացորդը, պատահաբար թափված ներկը կարելի է մաքրել ներծծող, կլանող չեզոք  նյութերով` ավազ, հող և այլն: Դրանք պետք է վերամշակվեն  նաև համաձայն ազգային կամ տարածաշրջանային  գործող կարգի: Փոխադրումը պետք է իրականացվի համաձայն  միջազգային համաձայնգրերի:

Հիմնական տեխնիկական պայմաններ

Մանրակրկտ մաքրել ներկվելիք մակերեսը, հեռացնել շերտատվող մասերը: Հետո  հարթեցնել: Պատել 2 շերտ OIKOS-ի  գունավոր  SUPERCOLOR-հիմքով: Քսել OIKOS-ի դեկորատիվ , միատոն մետաքսի էֆեկտով Պալլաս  ներկը: Պահպանել ներկման բոլոր  կանոնները: 

Նշում

OIKOS ֆիրման երաշխավորում է, որ սույն տեխնիկական ինֆորմացիան լավագույնս համապատասխանում է տեխնիկակական և գիտական հետազոտություններին: Այնուամենայնիվ “OIKOS”-ը պատասխանատվություն չի կրում արդյունքի համար, քանի որ կիրառման գործընթացը իր վերահսկողությունից դուրս է: Ուստի խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել յուրաքանչյուր արտադրանքի համապատասխանությունը առանձին դեպքերի համար: 

Տեխնիկական բնութագիր

Նմանատիպ ապրանքներ

Աուրեում
Աուրեում
Օտտոչենտո` ՄԻԱՅՆ  Նարեկ  ՍՊԸ-ում
Օտտոչենտո` ՄԻԱՅՆ Նարեկ ՍՊԸ-ում
Ռաֆֆաելլո Դեկոր Ստուկկո
Ռաֆֆաելլո Դեկոր Ստուկկո
Ռաֆֆաելլո Մադռեպեռլատո
Ռաֆֆաելլո Մադռեպեռլատո
Իմպերիում
Իմպերիում
էնկանտո
էնկանտո
Կրեոս
Կրեոս
Նևադա
Նևադա
Մուլտիդեկոր
Մուլտիդեկոր
Բիամաքս
Բիամաքս
Ֆոնդո Մուրալես
Ֆոնդո Մուրալես
Մոմ Ռաֆֆաելլո ներկանյութի համար
Մոմ Ռաֆֆաելլո ներկանյութի համար
Վաթին Լյուքս
Վաթին Լյուքս