Logo

Մեր մասին

Նմբ 9, 2019
Մեր մասին

Interior Design-ի ոլորտում առաջատար Նարեկ ՍՊԸ-ի պատմությունը սկսվում է 1993 թվականից, երբ ֆիզիկոս, տնտեսագետ Ռաֆիկ Հարությունյանը հիմնադրեց ընկերությունը:

Գործընկերների բծախնդիր ընտրություն, Իտալիայում վերապատրաստված մասնագետներ, անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվիրատուին, խստապահանջ վերաբերմունք ծավալած գործունեության հանդեպ. ահա այն բնութագրական հատկանիշները, որոնք ուղեկցել են ընկերությանը տասնամյակներ շարունակ և դարձել նրա հաջողության գրավականը:

«Նարեկ» ընկերության սեփականատեր Հարությունյան ընտանիքի անդամներից երկուսը բնակվում են Վենետիկում և համաշխարհային դիզայնի կենտրոն Իտալիայից իրենց կարևոր մասնակցությունն են ունենում ընտանեկան բիզնեսի զարգացմանը:

Interior Design-ին նվիրված միջազգային ցուցահանդեսներին իր գործուն մասնակցության շնորհիվ «Նարեկ» ընկերությունը մշտապես տեղեկացված է դիզայնի ոլորտում տեղի ունեցող համաշխարհային առաջընթացին, կարողանում է բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր պատվիրատուի պահանջները՝ տրամադրելով անհատական խորհրդատվություն թե՛ ճարտարապետներին, թե՛ դիզայներներին, թե՛ ներկահարդարներին և թե՛ մասնավոր գնորդին, առաջարկելով լուծումներ, որոնք միտված են ոչ միայն առավել հարմարավետ և գեղեցիկ, այլև էկոլոգիապես մաքուր դարձնելու ապրելավայրը՝ զերծ պահելով թունավոր նյութեր արտազատող ներկերից ու պաստառներից: