Սուպերկոլոր
Սուպերկոլոր-ը ակրիլային ներկ է ` միջավայրի վրա թույլ ազդեցությամբ: Լավ լվացվում է, կանխում է բորբոսի առաջացումը, նախատեսված է արտաքին և ներքին աշխատանքների համար: Այն շատ լավ է քսվում, գոլորշաթափանց է, ջրակայուն, շոշափելիս հաճելի է, ստեղծում է հարթ, անփայլ էֆեկտ: Կազմված է ջրային դիսպերսիայով ակրիլային խեժից, պիգմենտներից, հավելանյութերից, ինչը հնարավորություն է տալիս ներկն օգտագործել թե հին և թե նոր սվաղի, գիպսային սվաղի, արդեն ներկված պատերի (այդ թվում նաև վառ գույներով) , ինչպես նաև արտաքին մակերեսների համար: Ունի թույլ հոտ, չի այրվում, անվտանգ է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: