Իտալական Emiliana Parati ընկերությունը բարձրակարգ պաստառների արտադրության մեջ առաջատար դիրք է գրավում ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային շուկայում: Որակավորված են բարձրագույն`A+ կարգով, քանի որ չեն արտազատում թունավոր նյութեր եւ միանգամայն անվնաս են շրջակա միջավայրի համար: Ռուլոնի երկարությունը 10 մ է, իսկ լայնությունը` 0,53մ, 0,70մ եւ 1,06 մ: Պաստառների կարևորագույն հատկություններից մեկը վինիլային շերտի հաստությունն է: Հաստ ծածկույթով պաստառները, որոնց մեկ ռուլոնի կշիռը կախված լայնությունից կարող է հասնել մինչև 6 կգ, ունեն նաեւ կարևոր գործնական նշանակություն: Նրանք քողարկում են պատերի անհարթությունը՝ դարձնելով առավել սահուն: Պատերը պաստառով ծածկվելուց հետո շարունակում են շնչել` շնորհիվ System AirWall - breathable համակարգի: Այս պաստառները չեն խունանում արևի լույսից, կարող են լվացվել խոզանակով, իսկ հերթական վերանորոգման ժամանակ բավական է հանել վրայի շերտը: