Logo

 «Bovelacci» (Իտալիա) պոլիպրոպիլենից և պոլիուրեթանից ծեփարտադրանք:

Արդեն շուրջ հիսուն տարի է, ինչ իտալական ,,Bovelacci '' ընկերությունը  միաձուլում է իտալական դիզայնը ժամանակակից նյութերի կիրառման հետ, ստանալով նորարարական և ինքնատիպ լուծումներ: Պահպանելով դասական ոճը և զուգակցելով այն անսովոր, նորօրինակ լուծումների հետ, այս ընկերությունը արտադրում և ուղարկում է աշխարհի տարբեր ծայրերը իր արտադրանքը,  շենքերի, առանձնատների և այլ կառույցների ներքին հարդարման համար, ինչպես նաև առաջարկում է աշխատանքային գործիքներ:

Bovelacci (Bovelachi) -ն փրփրեցված պոլիուրեթանից և պոլիպրոպիլենից սարքված պարագաների արտադրող է: .Ապրանքատեսականին շատ լայն է՝ սյուներ, առաստաղային դեկորներ, մոլդինգներ, քիվեր, բագետներ և այլն: Հատկապես մեծ պահանջարկ ունեն փայտանման պոլիուրեթանային դեկորատիվ հեծանները(գերանները):

 Ժամանակակից ծեփարտադրանքը և դեկորատիվ պարագաները՝ պատրաստված  BOVELACCI պոլիուրեթանից, կօգնեն ձեզ ի կատար ածել ձեր ամենահամարձակ դիզայներական որոշումները:

 Սյուների կիրառումը թույլ է տալիս ինտերիերին հաղորդել դասական վայելչություն: Իսկ դեկորները  դարձնում են  պատերը  նորաձև ու էլեգանտ, ավարտին հասցնելով   ձևավորումը:

Առաստաղային քիվերի  և մոլդինգների օգնությամբ կարելի է ամբողջական տեսք տալ ինտերիերին,  Ճկուն ֆլեքսերի միջոցով կարելի է ստանալ պատերի գծերի կլորացված կամ ձևավոր հարդարում: Որմանախորշերը օգտագործվում են որպես դեկորի էլեմենտ, իսկ ներսի տարածությունը կարող է և լուսավորվել: Առաստաղի վարդակների և  առաստաղային շրիշակների(կառնիզ) համադրությամբ գեղեցիկ  ինտերիեր կարելի է ստանալ:

Պոլիստիրոլային և պոլիուրետանային ծեփարտադրանքը ճշգրտորեն կրկնօրինակում է գիպսը, սակայն ունի մի շարք առավելություններ գիպսի նկատմամբ.

  • ավելի թեթև է
  • հեշտ է տեղադրվում
  • չի վախենում խոնավությունից
  • չի կոտրվում, չի փշրվում, չի ճաքում և չի թափվում

 Արտադրանքի հետ կարող եք ծանոթանալ http://www.bovelacci.it/ կայքում: