Logo

                      Վենետիկյան ապակի  ՄՈՒՌԱՆՈ 

 Վենետիկի Մուռանո կղզու   դարերով փոխանցված ապակեգործության ավանդույթները այսօր էլ նրբագեղության ու բարձրաճաշակության  իրական նմուշներ են:  Նարեկ ընկերության ցուցասրահում ներկայացված յուրաքանչյուր աշխատանք իր մեջ կրում է վենետիկյան ապակեգործության հազարամյա պատմությունը:  Այստեղ տեսականին արագ համալրվում է նորերով, այցելուին ներկայացնելով աշխարհում լայն ճանաչում վայելող ,,Arte di Murano’’ ընկերության ապակեգործների լավագույն  ստեղծագործությունները:

,,Նարեկ’’ ընկերության սրահում ներկայացված մուռանո ապակուց  պատրաստված դասական և մոդեռն ոճի պերճաշուք ջահերը, նրբաճաշակ  հայելիները, զարդասեղանները,  սպասքը, տոնական սեղանները զարդարող աքսեսուարները,  նրբագեղ արձանիկները, մոմակալները  արվեստի անկրկնելի գործեր են, որոնք յուրահատուկ ոճ ու շունչ են հաղորդում  միջավայրին :

Ընկերությունն առաջարկում է նաև վենետիկյան ապակուց պատրաստված բարձրարժեք զարդերի մեծ հավաքածու, որոնց մեջ առկա են ոսկու և արծաթի մասնիկներ, որոնք իրենց  երանգն  ու փայլն են հաղորդում  ապակուն:

Վենետիկյան շնչով պարուրված ,,Նարեկ’’ ընկերության  սրահում  յուրաքանչյուր այցելու համակվում է գեղեցիկի մեջ ապրելու մի անզուսպ ցանկությամբ: