Logo

Իտալական  OIKOS  ընկերությունն  առաջատար է դեկորատիվ ներկերի արտադրության մեջ ինչպես Իտալիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: 

OIKOS-ը մի պատմություն է  մարդկանց, նորանոր լուծումների, գույնի ու նյութի, շարունակական հետազոտությունների ու զարգացման մասին, մի պատմություն, որ ծնունդ է առել շուրջ երեք տասնամյակ առաջ Իտալիայի Գատտեո Մարե քաղաքում:

OIKOS-ն իր արտադրանքի ստեղծման հիմքում կարևորում է մարդու առողջությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը, ուստի ընկերության լաբորատորիաներում կատարվում է գիտահետազոտական շարունակական աշխատանք, որի շնորհիվ հնարավոր է լինում առաջարկել նորանոր լուծումներ և ստեղծել ներկեր, որոնք ոչ միայն ունեն բարձր որակ եւ կատարյալ գեղեցկություն, այլեւ էկոլոգիապես մաքուր են և անվնաս շրջապատի համար:

Այսօր ընկերությունն  իր արտադրանքն արտահանում է գրեթե 50 երկրներ՝ զբաղեցնելով հաստատուն դիրք դեկորատիվ ներկերի միջազգային շուկայում:

 

Մոմ Ռաֆֆաելլո ներկանյութի համար
Մոմ Ռաֆֆաելլո ներկանյութի համար
Վաթին Լյուքս
Վաթին Լյուքս
Սուպերկոլոր
Սուպերկոլոր
Ուլտրասատեն
Ուլտրասատեն