Logo

2003 թվականից «Նարեկ» ընկերությունը հանդիսանում է իտալական “VIMAR” ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

VIMAR էլեկտրամոնտաժման պարագաներն հայտնի են իրենց բարձր որակով, հուսալիությամբ և երկարակեցությամբ:

Հաճախորդների տարբեր պահանջները բավարարելու նպատակով «Նարեկ» ընկերությունը ներմուծում է 5 հավաքածու` 

  -  «VIMAR - LINEA» - էկոնոմ կարգ

  -  «VIMAR - PLANA» - միջին կարգ

  -  «VIMAR - IDEA» - էլիտար

  -  «VIMAR - EIKON» - սուպեր էլիտար

  -  «VIMAR - ARKE» - 

Հավաքածուներն ունեն ժամանակակից դիզայն և ներառում են ավելի քան 130 գույների ու երանգների դեկորատիվ կափարիչներ, այդ թվում` բնական քար, ապակի, փայտ, պլաստիկ, ծածկույթով և էլեկտրամեկուսիչ ներդիրով մետաղ, «թաց մետաքսի» էֆեկտով մակերես:

VIMAR էլեկտրամոնտաժման պարագաներն ապահովում են.

   - հավաքման մոդուլային համակարգ, կոմպակտություն, մոնտաժի և դեմոնտաժի դյուրություն, պարագաները բետոնի և գիպսակարտոնի մեջ տեղադրելու 
     հնարավորություն;

  - էլեկտրամոնտաժման պարագաների բազմազանություն, ինչպես ստանդարտ ազդանշաններ ընդունող վարդակներ, միացուցիչներ, սեղմակներ, դիմմերներ,
    այնպես էլ հատուկ ազդանշանային, պաշտպանիչ, շարժման և ջերմաստիճանի ցուցիչներ, մուտքի համակարգեր: 

VIMAR - LINEA
VIMAR - LINEA
ARKE
ARKE
EIKON
EIKON
IDEA
IDEA
PLANA
PLANA