Logo

A.C.M. սոսինձներ պաստառների և հատակի ծածկույթների համար 


Մենք առաջարկում ենք Ձեզ բարձր որակի սոսինձներ իտալական A.C.M. ընկերության կողմից: Ընկերությունը արդեն երկար տարիներ առաջատար տեղ է զբաղեցնում շինանյութի եվրոպական շուկայում: Ապրանքների բարձր որակը երաշխավորում են 40 տարվա փորձը, նյութերի մշակումն ու փորձարկումը: A.C.M.-ի ապրանքները շուկայում այն քչերից են, որ արտադրվում են ուղղակիորեն Իտալիայում` սեփական գործարանում, որակի մշտական վերահսկողության ներքո:

Ընկերությունն արտադրում է տարբեր տեսակի սոսինձներ` կախված կպցվող նյութի տեսակից` տեքստիլ պաստառներ, ֆլիզելինային պաստառներ, վինիլային և ծանր վինիլային պաստառներ, ինչպես նաև տարբեր հատակների ծածկույթներ: 

Տեսականին ներառում է նաև սոսինձներ դույլերում, որոնք արդեն պատրաստ են օգտագործման: Սրանք կատարյալ են տեքստիլ պաստառների համար:

Փորձեք A.C.M. սոսինձները. որակն անմրցելի է:

Հարմար գներ, բարձր որակ: Համոզվե'ք ինքներդ:

Ապրանքների հետ կարող եք ծանոթանալ http://acm-italy.com/ կայքում: